Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղերում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ քաղաքապետի ներկայացուցիչների և մասնագետների կազմի մեջ:

Նինոծմինդայի քաղաքապետարանում գյուղերում հատկացված է քաղաքապետի ներկայացուցիչների և մասնագետների ընդամենը 39 հաստիք: Դրանցից 29-ը մասնագետներ են, իսկ 10-ը` քաղաքապետի ներկայացուցիչներ: Աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալուց հետո, Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի 10 ներկայացուցիչներից 7-ի պայմանագրերը երկարաձգել են, իսկ 29 մասնագետներից մնացել են 12-ը:

Գյուղերում քաղաքապետի այն ներկայացուցիչները, որոնց հետ պայմանագիրը չի երկարաձգվել

  • Սաթխայում, Գալուստ Փալոյանի փոխարեն պայմանագիր է կնքվել Անդրանիկ Ծառուկյանի հետ:
  • Խանչալիում Արմենակ Ավագյանի փոխարեն նշանակվել է Սեդրակ Շահբազյանը:
  • Գորելովկայում Լևոն Առաքելյանին փոխարինել է Մնացական Բաբաջանյանը:

Պաշտոնները պահպանել են՝

  • Հեշտիա՝ Եգոր Քոթոյան,
  • Գանձա՝ Հրանտ Սիրականյան,
  • Գոնդուրա՝ Հովհաննես Գրիգորյան,
  • Փոկա՝ Վաչագան Ալվանջյան,
  • Ջիգրաշեն՝ Արարատ Հովհաննիսյան,
  • Փարավանի՝ Մասիս Աղայան,
  • Նինոծմինդա՝ Խորեն Մղդեսյան:

Ներկայացնում ենք նորանշանակ գյուղի մասնագետներին և նրանց, ովքեր մնացել են իրենց պաշտոններում:

  • Խանչալիում նշանակվել են Ժորա Կաջոյանը, Հովհաննես Ավագյանը, Սասուն Եսոյանը և Գաբրիել Իրիցյանը:
  • Գորելովկայում նշանակվել է Շիրազ Զորօղլյանը, և իրենց պաշտոնները պահպանել են երկու մասնագետներ՝ Խորեն Թամասյանը և Ավթանդիլ Նակաիձեն:
  • Գոնդուրայում նշանակվել են Արթուր Քրմաջյանը, Վարդան Սիրականյանը, Էդգար Կիրակոսյանը, Խաչատուր Սիրականյանը, իսկ Համբարձում Թադևոսյանը և Արա Մանասյանը պահպանել են իրենց զբաղեցրած պաշտոնները:
  • Արտաշես Պետրոսյանը նշանակվել է Հեշտիայում, իսկ Ալեքսան Կարապետյանը և Ռոման Մկրտչյանը պահպանել են իրենց պաշտոնները:
  • Վահան Հախվերդյանը և Հենրիխ Նալբանդյանը նշանակվել են Գանձայում:
  • Հայկազ Զորօղլյանը նշանակվել է Փոկա գյուղում:
  • Արարատ Մարաբյանը նշանակվել է Ջիգրաշեն գյուղում:
  • Փարավանի գյուղում Համբարձում Առաքելյանը պահպանել է իր պաշտոնը:
  • Սաթխայում բոլորը մնացել են իրենց պաշտոններում. Դրանք են՝ Վանիկ Եղոյանը, Կարապետ Զաքարյանը և Ռազմիկ Փափազյանը:
  • Կարեն Վարդանյանը, Վարդան Սեյրանյանը, Արամայիս Սահակյանը նշանակվել են Նինոծմինդա քաղաքում, իսկ Արարատ Մարաբյանը և Ռաֆայել Ղարսլյանը պահպանել են իրենց զբաղեցրած պաշտոնները:

Հավելենք, որ քաղաքապետարանի ներկայացուցիչների և մասնագետների միջև նոր համաձայնագրերը կնքվել են 6 ամիս ժամկետով:

Հիշեցնենք, որ վերջերս Նինոծմինդայի գյուղերում քաղաքապետի 10 ներկայացուցիչների պայմանագրերի ժամկետները լրացել էին: Մեր տեղեկություններով պաշտնաթող են եղել՝ Քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի, սպորտի, կրթության և զբոսաշրջության վարչության պետ Ժորա Սնխչյանը, Սոցիալական ծառայության ղեկավար Արագեղեցիկ Սանոսյանը, Մշակույթի, կրթության և հուշարձանների մշակույթի վարչության պետ Լաուրա Վարժապետյանը, Կոմունալ ծառայության տնօրեն Մելս Մնացականյանը, Քաղաքապետարանի վերահսկողության ծառայության մասնագետ, Սայաթ Գյուլասյանը, Քաղաքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի մասնագետ Անդրանիկ Թևանյանը:

Աղբյուրը՝ «Ռադիո ՆՈՐ»