Այս տարի Ախալքալաքում փոսային նորոգման տենդերը հայտարարվել է չորս անգամ, բայց դրանք չի կայացել տենդերին մասնակցելու ցանկություն չունեցողների պատճառով: Տենդերը հայտարարվել էր 97 920 լարիի չափով:

Ախալքալաքում փոսային նորոգման և Ազատության փողոցի վերջնամասի (գազալցակայանի դիմաց, ճանապարհի 58,6 մ մոտակայքում) հիմնանորոգման համար քաղաքապետարանը հայտարարել էր տենդեր (97 920 լարիի չափով)` օգոստոսի 14-ին, օգոստոսի 26-ին, սեպտեմբերի 10-ին և սեպտեմբերի 25-ին, սակայն ոչ մեկը չի կայացել դրան մասնակցելու ցանկացողների բացակայության պատճառով:

Ըստ Ախալքալաքի քաղաքապետարանի տնտեսագիտության և ենթակառուցվածքների վարչության մասնագետ Ռազմիկ Նահատակյանի, ձմռան մոտենալու պատճառով տենդերն այլևս չի հայտարարվի: Ըստ նրա, փոսային նորոգման տենդերը կհայտարարվի հաջորդ տարի՝ 2021 թվականին:

«Խնայված միջոցները կմնան բյուջեում: Հաջորդ տարի մենք կհայտարարենք տենդերը, բայց արդեն այլ չափի գումարով», – ասում է նա:

Հարցին, թե ինչու ոչ ոք չմասնակցեց մրցույթին, նա պատասխանեց. «Չեմ կարող ասել, ոչ ոք նույնիսկ չի զանգահարել և չի հետաքրքրվել»:

2019 թվականին, Ախալքալաքում փոսային նորոգման տենդերը հայտարարվել էր բավականին ուշ, քաղաքապետարանը և կապալառուն ոչ մի կերպ համաձայնության չէին գալիս անցած տարվա վերանորոգման հարցի շուրջ, սակայն, ի վերջո, 2019թ.-ի մայիսին նրանք պայմանավորվեցին, և ընկերությունը կատարեց անցած տարվա չիրականացրած աշխատանքը: Ախալքալաքում 2018 թ.-ին երկու անգամ փոսային նորոգման տենդեր էր հայտարարվել, և երկու անգամն էլ շահել էր «Ջավախ Ավտո Գզա» ընկերությունը:

Բրատիսլավ Իգիթխանյան