Այսօր` ապրիլի 26-ին, Ախալքալաքի Աղմաշենեբելի փողոցի վրա, «Օջախ» և «Արմենիա» խանութների հարևանությամբ ավտովթար է տեղի ունեցել: Զոհեր չկան, հիվանդանոց է տեղափոխվել միջին տարիքի մի կին, ով թեթև վնասվածք է ստացել: Տեղում աշխատում են ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները և փորձագետները:

avariya_1

Ականատեսների խոսքերով, Volkswagen մակնիշի ավտոմեքենան մեծ արագությամբ եկել և հարվածել է «Արմենիա» խանութի դիմաց կայանած Opel մակնիշի ավտոմեքենային։ Opel-ի վարորդը կայանել է ավտոմեքենան և մտել խանութ: Մեքենայի մեջ ուղևոր է եղել, որը ստացել է թեթև վնասվածք, նրան տեղափոխել են Ախալքալաքի շրջանային հիվանդանոց։ Ջարդվածքներ և լուրջ վնասվածքներ չկան:

avariya_2

Volkswagen մակնիշի ավտոմեքենայի վարորդը վնասվածքներ չի ստացել: Jnews-ի հետ զրույցում նա ասաց, որ ամեն ինչ նորմալ է:

Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը շփոթված էր, քանի որ խանութից դուրս գալով ուժեղ ձայնից հետո տեսել է սեփական մեքենան 50 մետրից ավելի առաջ շարժված և ջարդված վիճակում: