Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավարակի 7 նոր դեպք է հաստատվել: Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 3 031: Ընդ որում 245-ը՝ Ախալքալաքում, 128-ը՝ Նինոծմինդայում։

ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 73 նոր դեպք։

Ադիգենի` 14,
Ախալցիխե` 13,
Բորժոմի` 32,
Ասպինձա` 6,
Ախալքալաք՝ 7 և
Նինոծմինդա՝ 1:

Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 1 330 անձ:

Ախալցիխեում՝ 484,
Բորժոմիում՝ 339,
Ադիգենում՝ 230,
Ասպինձայում՝ 147,
Ախալքալաքում՝ 109,
Նինոծմինդայում՝ 21:

Իսկ կարանտինային գոտիներում են գտնվում 187 մարդ, որից 62-ը՝ Ախալցիխեում, 125-ը՝ Բակուրիանում:

Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում առողջացել է 29 մարդ, մահվան դեպք չի գրանցվել։

Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 1 140, մահվան դեպքերը 23։

Այս պահի դրությամբ սպասվում է 47 թեստի պատասխան։