«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցիչները հյուրընկալվել են Ախալքալաքում, այցելում են Սամցխե-Ջավախքի տեսարժան վայրերն և մասնակցում տարբեր մշակութային միջոցառումների:

Հունիսի 22-ից 70 մարդ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» նախագծի շրջանակներում ժամանել են Ախալքալաք: Սա «Մխիթար Սեբաստացի»-ի պատասխան այցն է: Մեկ շաբաթ առաջ, 18 մարդուց բաղկացած խումբը, Ախալքալաքի №3 վրացական հանրային դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները, հյուրընկալվեցին համալիրում:

heraci3

Ըստ Ախալքալաքի №3 դպրոցի տնօրեն Լեյլա Ճինճարաուլիի, այս նախագիծը կլինի շարունակական:

«Մենք Երևանում մասնակցել ենք մի շարք միջոցառումների: Որպեսզի մեր միջև առաջանա բարեկամական հարաբերություններ, ու ի նշան երախտագիտության, մենք նրանց հրավիրեցինք մեզ մոտ: Հայաստանի հետ սա մեր առաջին նախագիծն է, ու ես կարծում եմ, որ միանշանակ այն շարունակվելու է, քանի որ առանց դրան չի լինի բարեկամություն, քանի որ երիտասարդները մեծերի շարունակությունն են, ու երբ դպրոցների միջև կա փոխանակման ծրագիր, ու երբ այդ երեխաները ընկերանում են, դա ամենակարևորն է », – ասաց Լեյլա Ճինճարաուլին:

Նշենք, որ «Հայ-վրացական հանրակրթական կամուրջները» սկսվել է 8 տարի առաջ Հայաստանի և Վրաստանի կրթության և գիտության նախարարությունների աջակցությամբ: Տվյալ նախագծի հիմնադրման նախաձեռնությունը պատկանում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանին և Թբիլիսիի №98 դպրոցի տնօրեն Գիորգի Մոմցխելիձեին:

«Մեր նպատակն է ընդլայնել հայ-վրացական հանրակրթական կամուրջները: Այս կամուրջները այն բանի համար են, որպեսզի վրացի աշակերտներն և ուսուցիչները ճանաչեն Հայաստանն իր մշակույթով ու պատմությամբ, իսկ մենք ճանաչենք Վրաստանը: Մենք ուզում ենք որքան հնարավոր է շատ հայ և վրացական դպրոցներ ներգրավել այս նախագծում, և մենք եկել ենք այս առաքելությամբ », – ասում է Աշոտ Բլեյանը:

heraci

Այս նախագծի շրջանակներում նրանք այցելել են Թբիլիսի և Ծալկա: Ըստ Աշոտ Բլեյանի, այս տարի նրանք որոշել են նախագծի մեջ ներգրավել նաև Սամցխե-Ջավախք տարածաշրջանը:

«Հունիսի 26-ին գործելու է մանկավարժական նորարարությունների առաջին դպրոցը, և մենք ցանկանում ենք, որպեսզի Ջավախքից նույնպես ներկա լինեն ներկայացուցիչներ: Մենք տեղեկություն ենք ուղարկել Կրթության և գիտության նախարարություն, բոլորին տեղեկացնում ենք այդ մասին, ինպես նաև տեղեկությունը տարածում ենք մեր գործընկերների օգնությամբ », – հավելում է «Մխիթար Սեբաստացի» կենտրոնի տնօրենը:

Որպեսզի չլինի լեզվական արգելք «Մխիթար Սեբաստացի» կրթական կենտրոնում սովորում են վրացերեն:

heraci1

Հունիսի 22-ի երեկոյան «Մխիթար Սեբաստացի»-ի հյուրերը ու №3 դպրոցի աշակերտները երգեցին ու պարեցին «Խաս Բախչա» կենտրոնական զբոսայգում: Երեկոյան, ժամը 19:00-ին «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբը` դիրիժոր մաեստրո Հարություն Թոփիկյանի ղեկավարությաբ, հոգևոր երգերի կատարմամբ ելույթ ունեցան Սուրբ Խաչ եկեղեցում: Հետո խումբը հյուրընկալվեց Վրաց ուղղափառ եկեղեցու թեմում:

Այսօր, խումբը այցելեց Կարծախ գյուղ, հետո նախատեսվում է ուղևորություն դեպի Փարվանա լիճ, Վահան Տերյանի տուն թանգարան ու այցելելություն Փոկայի մենաստան:

heraci4

«Մխիթար Սեբաստացու» կենտրոնը Սամցխե Ջավախքում կհյուրընկալվի մինչ հունիսի 25-ը:

Շուշան Շիրինյան