Հայաստանում նոյեմբերի 9-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 107 466-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1 042-ով, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։
Նախորդ օրը՝ նոյեմբերի 8-ը, կիրակի էր և ախտորոշման ոչ բոլոր լաբորատորիաներն են աշխատել:
Ապաքինվել է ևս 731 մարդ, առողջացածների ընդհանուր թիվը 64 910 է, փաստացի բուժվողներինը՝ 40 569-ը։
Մահվան ևս 23 դեպք կա, 21-ը՝ կորոնավիրուսից, 2-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 1 580 դեպք կա, այլ պատճառով՝ 407:
Մեկ օրում թեստավորվել է 2 358 մարդ։ Ընդհանուր առմամբ 441 174 թեստ է արվել։