Վրաստանում բացահայտվել է կորոնավարակի 1 709 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:
Մինչև այսօր Վրաստանում ընդհնաուր առմամբ հաստատվել է կորոնավարակի 35 567 դեպք: Ապաքինվել է ևս 2 075 պացիենտ, իսկ ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 16 904 պացիենտ:
Կորոնավարակից երկրում մահացել է ևս 20 պացիենտ, մահացածների ընդհանուր թիվը կազմում է 273 մարդ:
Կարանտինում է գտնվում 3 507 քաղաքացի, իսկ ստացիոնար՝ բժիշկների վերահսկողության տակ՝ 4 022 մարդ: Կովիդ- հյուրանոցներում են գտնվում 2 344 մարդ:
Բացի այդ, արտերկրից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:
Հիշեցնենք, որ երեկ Վրաստանում բացահայտվել էր կորոնավարակի 1 731 նոր դեպք, ապաքինվել է 2 197 պացիենտ: