Մայիսի 9-ից մինչև 15-ը, մեկ շաբաթում Վրաստանում բացահայտվել է կորոնավիրուսով վարակման 602 նոր դեպք: 697 մարդ ապաքինվել է: Մեկ շաբաթում կորոնավիրուսից մահացել է մեկ մարդ: Այս տեղեկությունը տարածում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:

Մեկ շաբաթում երկրում կատարվել է 97 625 թեստավորում, որից 86 222-ը՝ հակամարմինների արագ թեստ, իսկ 11 403-ը PCR թեստ:

Յոթօրյա դրականության ցուցանիշը կազմում է 0,62%:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Վրաստանում բացահայտվել էր կորոնավիրուսի 745 նոր դեպք, 984 պացիենտ ապաքինվել է, 7 մարդ մահացել: