Սեպտեմբերի 8-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2 571 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 3 668 մարդ, մահացել է 60 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 570 493, այստեղից ապաքինվել է 527 337 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 7 977:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 29 449 փորձարկում, այդ թվում 21 313-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 8 236-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 8.73% է, վերջին 14 օրվանը՝ 8,69%, վերջին 7 օրվանը՝ 7.69%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1 366 678 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 27 011 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 86 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 6 520 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 2 072 անձ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: