Հասարակություն 20 Հոկտեմբերի, 2020 • Կորոնավիրուսը Հայաստանում. հոկտեմբերի 20 -ի տվյալները

Հայաստանում հոկտեմբերի 20-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 66 694-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1 234-ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Մահվան ևս 10 դեպք է գրանցվել։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 1 101 դեպք կա, այլ պատճառով՝ 318։

Ապաքինվել է ևս 526 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 48 734 է, փաստացի բուժվողներինը՝ 16 541։

Մեկ օրում թեստավորվել է 2 893 մարդ։ Ընդհանուր առմամբ, 352 764 թեստ է արվել։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝