Վերջին մեկ օրում Վրաստանում հաստատվել է կորոնավարակով վարակման 2 295 նոր դեպք, որից 29-ը՝ Սամցխե-Ջավախքում:

Փետերվարի 26-ից մինչև օրս երկրում կորոնավարակի հաստատված ընդհանուր թիվը կազմում է 46 817: Վերջին մեկ օրում վարակից մահացել է 19 պացիենտ:

Այսօր հաստատված նոր դեպքերը բաշխվել են հետևյալ կերպ.
Թբիլիսի՝ 989 դեպք,
Աջարիա՝ 387 դեպք,
Իմերեթի՝ 387 դեպք,
Քվեմո-Քարթլի՝ 166 դեպք,
Շիդա Քարթլի՝ 133 դեպք,
Գուրիա՝ 27 դեպք,
Սամեգրելո-Զեմո Սվանեթի՝ 97 դեպք,
Կախեթի՝ 47 դեպք,
Մցխեթա-Մթիանեթի՝ 33,
Սամցխե-Ջավախք՝ 29 դեպք,
Ռաճա-Լեչխումում և Քվեմո-Սվանեթիում կորոնավարակով վարակման ոչ մի դեպք չի արձանագրվել: