Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 631-ով՝ հասնելով 419 423-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 20 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 1 463-ով և հասել 399 704-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 4 183 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 888 510-ի։

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 8 433-ի:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 9 681 մարդ։