Այսօր՝ հունվարի 5-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավարակի ոչ մի դեպք չի գրանցվել: Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 4016: Ընդ որում 313-ը՝ Ախալքալաքում, 137-ը՝ Նինոծմինդայում։

Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 16 նոր դեպք։

Ադիգենի` 4,
Ախալցիխե` 8,
Բորժոմի` 0,
Ասպինձա` 4,
Ախալքալաքում` 0 և
Նինոծմինդայում` 1:

Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 322 անձ:

Ախալցիխեում՝ 126,
Բորժոմիում՝ 59,
Ադիգենում՝ 42,
Ասպինձայում՝ 56,
Ախալքալաքում՝ 38,
Նինոծմինդայում՝ 1:

Կարանտինային գոտիներում այսօրվա դրությամբ ոչ մի մարդ չի գտնվում։

COVID հյուրանոցում՝ 1 մարդ, իսկ COVID կլինիկայում՝ 94 հիվանդ։

Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում առողջացել է 11 մարդ, մահվան դեպք չի գրանցվել։

Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 3682, մահվան դեպքերը՝ 43։

Այս պահի դրությամբ սպսվում է 38 թեստի պատասխան։

Բացահայտված է վարակակիրների հետ շփման մինչև 38 անձ, ընթանում է փորձաքննություն։