Նոյեմբերի 18-ի լուսաբացին մահացել է Սամցխե-Ջավախքի շտապ օգնության պետը: Թամազ Կաճկաճիշվիլիի մոտ կորոնավարակ էր հաստատվել 3 շաբաթ առաջ: Այս ընթացքում նա բուժում է ստացել Թբիլիսիի համալսարանական հիվանդանոցում:
«Երեկ ուշ գիշերը նրա առողջական վիճակը բարդացել է, և ցավոք նա մահացել է»,- հայտնել են Արտակարգ իրավիճակների կենտրոնի մամուլի ծառայությունից:
Թամազ Կաճկաճիշվիլին հաստատությունում աշխատում էր 2014 թվականից:
Աղբյուրը` tv9.ge