Վրաստանում կորոնավիրուսի 1 236 նոր դեպքերից 485-ն արձանագրվել է Թբիլիսիում, 219-ը՝ Իմերեթիում, 122-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում, իսկ Սամցխե-Ջավախքում գրանցվել է 27 դեպք, – այս մասին տեղեկություն է տարածում վարչապետի մամլո ծառայությունը:
«Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 15 152 թեստ, այստեղից 9 208-ը՝ հակագենի արագ թեստով և 5 944-ը՝ «ՊՇՌ»:
Արդյունքում, այսօրվա դրությամբ, վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 1 236 նոր դեպք: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 247 025 դեպք: Ապաքինվել է ևս 2 189 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 231 385: Ցավոք, վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 23 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 2 916 անձ:
Այսօր արձանագրված վարակման 1 236 նոր դեպքից, ըստ մայրաքաղաքի և շրջաների, ցուցանիշներն այսպիսին են. Թբիլիսիում արձանագրվել է 485 դեպք, Աջարիայում՝ 84, Իմերեթիում` 219, Քվեմո Քարթլիում՝ 55, Շիդա Քարթլիում՝ 87, Գուրիայում՝ 28, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 122, Կախեթիում՝ 87, Մցխեթա-Մթիանեթիում՝ 35, Սամցխե-Ջավախքում՝ 27, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 7:
Այս փուլում երկրում կա 12 698 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 3 670 մարդ, այդ թվում՝ 1 764-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 314-ը՝ Աջարիայում, 716-ը՝ Իմերեթիում:
Այս պահի դրությամբ ունենք 770 ծանր հիվանդ, այդ թվում՝ 359-ը Թբիլիսիում, 61-ը՝ Աջարիայում, 186-ը՝ Իմերեթիում:
Այստեղից 238-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում՝ 166-ը Թբիլիսիում, 7-ը՝ Աջարիայում, 27-ը՝ Իմերեթիում: Տանը բուժվում է 8 390 մարդ:
Կարանտինային գոտիներում ունենք 528 մարդ, այդ թվում 225-ը՝ Թբիլիսիում, 107-ը՝ Աջարիայում, 7-ը՝ Իմերեթիում:
Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից հունվարի 15ն ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 21 237 մարդ:
Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 24 106 մարդ, որտեղից Թբիլիսիում գտնվում է 13 425 մարդ, Աջարիայում՝ 2 041, Իմերեթիում՝ 2 728»,- նշված է տեղեկության մեջ: