Այսօր, նոյեմբերի 3-ին Ախալքալաքում կորոնավարակի ոչ մի դեպք չի արձանագրվել։
Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 4 նոր դեպք, 4-ն էլ Ախալցիխեում։ Տարածաշրջանի մյուս մունիցիպալիտետներում վերջին 24 ժամվա ընթացքում նոր կորոնավարակի ոչ մի դեպք չի հաստատվել։
Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 936 անձ։ Ախալցիխեում՝ 422, Բորժոմիում՝ 83, Ադիգենում՝ 130, Ասպինձայում՝ 55, Ախալքալաքում՝ 150 և Նինոծմինդայում՝ 96:
Վերջին մեկ օրում Սամցխե-Ջավախքում կորոնավարակից մահացության դեպք չի գրանցվել: