Ախալքալաքի ATV 12 հեռուստատեսության փոխանցմամբ այսօր՝ հունիսի 12-ին, ժամը մոտավորապես 07։30-ին, Վաչիան գյուղի տարածքում Nissan մակնիշի ավտոմեքենայի վարորդը կորցնելով կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ վրաերթի ենթարկել տարածքում գտնվող 3 անձանց։ Ըստ հեռուստատեսության տեղեկությունների մեքենայի վարորդը 2000 թվականին ծնված Ա.Օ-ն է։

Տեսանյութում երևացող ծանր վիճակում գտնվող անձին տեղափոխել են Թբիլիսի։ Առողջական վիճակի մասին այս պահին տեղեկություն չի հաղորդվում։

Վրաստանի ՆԳՆ֊ն դեպքի առնչությամբ սկսել է հետաքննություն։

Մանրամասները տեսանյութում՝