Ջավախքում կարտոֆիլն առանձնանում է նրանով, որ այն երկար է պահվում և ունի բարձր համային որակներ, հաճելի գույն և բույր, այս մասին ասվում է «Ախալքալաքի կարտոֆիլ» աշխարհագրական նշմանը նվիրված նյութում՝ Սաքպատենտի (Վրաստանի մտավոր սեփականության կենտրոն) Facebook-ի պաշտոնական էջում:

«Ախալքալաքի կարտոֆիլ» պատենտում ենթադրվում է Ախալքալաքի և Նինոծմինդայի տարածքներում և այդ մունիցիպալիտետների կազմում ընդգրկված գյուղերում աճեցված կարտոֆիլը:

«Ախալքալաքի կարտոֆիլ» անվանումը միշտ մեծ պահանջարկ ունի Վրաստանում և նրա սահմաններից դուրս: Կարտոֆիլի բարձր որակը պայմանավորված է ցերեկային և գիշերային ջերմաստիճանների մեծ տարբերությամբ, ինչը նպաստում է տարածաշրջանում բույսերի լավ աճին, արևի լույսի ինտենսիվությանը և տևողությանը, ինչը նպաստում է պտուղների միատեսակ և դանդաղ աճին, դրանով իսկ չոր նյութի կուտակմանը և, վերջապես, հասունանալուն մինչև այնպիսի վիճակը, որ այն պիտանի է դառնում երկարատև պահպանման համար՝ առանց հակաքիմիական մշակման»,- ասվում է Սաքպատենտի նյութում։

«Ախալքալաքսի կարտոֆիլ» աշխարհագրական նշումը Սաքպատենտում գրանցվել է 2016 թվականի մարտի 2-ին։ 2018 թվականին «Ախալքալաքի կարտոֆիլ» ապրանքանիշը վրացական 3 այլ ապրանքանիշերի հետ միասին ընդունվել է որպես պաշտպանված աշխարհագրական նշում Եվրամիության տարածքում։