Նոյեմբերի 1-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 1071 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 309 397-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 55 դեպք է գրանցվել, 51-ը՝ կորոնավիրուսից և մահվան 4 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 6 379 դեպք կա, այլ պատճառով՝ 1 299:

Ապաքինվել է ևս 1 641 մարդ։

Առողջացածների ընդհանուր թիվը 270 741-ն է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 30 978 է։

Հոկտեմբերի 31-ին կատարվել է 12 835 թեստավորում, ընդհանուր առմամբ 2 110 256 թեստ է արվել։