Նինոծմինդայի №18.41.02 ընտրատեղամասում անկախ թեկնածու Հենզել Մկոյանի կողմնակից Արարատ Համբարյանը պնդում է, որ «Երազանքի» ակտիվիստները տեղամասի դիմաց կանգնած ցուցակներով մարդկանց ասում են, որ այս կամ այն մարդը չի քվեարկել, և խնդրում են իրենց մարդկանց քվեարկության բերել:

Ընտրատեղամասում համեմատել են հանձնաժողովի և Արարատի մատնանշած ցուցակները և պարզվել է, որ դրանք նույնը չեն:

Նինոծմինդայի 02 ընտրատեղամասում կոնֆլիկտն այսպիսով հարթվել է, սակայն թե ի՞նչ ցուցակներ են եղել դրսում ակտիվիստների մոտ, մեզ դեռ հայտնի չէ:

hambaryan1