Վրաստանի հայտնի էստրադային երգիչների մասնակցությամբ համերգին հետևեց Ախալքալաքում՝ քարոզչական հանդիման ժամանակ, պատգամավորների, կառավարության անդամների եւ տեղի հեղինակությունների ելույթները՝ ի աջակցություն Սալոմե Զուրաբիշվիլու:
Հանդիպումը վարում էր մեծամասնության անդամ Գիորգի Մոսիձեն: Նա հավաքվածներին ողջունեց հայերենով, հետո շարունակեց խոսել ռուսերենով եւ խոսքը փոխանցեց Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ՝ Ժորա Սնխչյանին:
Սնխչյանը ներկաներին հիշեցրեց, որ Ջավախքում Զուրաբիշվիլին առաջին փուլում հավաքել է առավելագույն ձայները եւ կոչ է արել ավելի շատ ձայն տալ նրան:
«Ո՞ր կուսակցությանն եք տալու Ձեր ձայնը, եթե ոչ Բիձինա Իվանիշվիլիի կուսակցությանը: Այսօր մենք կանգնած ենք Բիձինա Իվանիշվիլու կողմից առաջադրված կամ հնարավոր է չառաջադրված` անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլու կողքին», – ասաց Սնխչյանը, շարունակելով թեկնածուի մասին խոսակցությունը, նշելով, որ նա իր հետ բերում է խաղաղություն եւ հանդարտություն:
Ժորա Սնխչյանը շարունակեց իր ելույթն` արտահայտելով իր ափսոսանքը, Ջավախքում նախընտրական լարվածության առնչությամբ եւ դրանում մեղադրելով միավորված ընդդիմության ներկայացուցիչներին, այնուհետեւ գովեստի խոսքեր ասաց պատգամավոր Հենզել Մկոյանի հասցեին, նշելով, որ նա կարողացել է հինգ անգամ ընտրվել խորհրդարանում, քանի որ նա քաղաքական մտածողության տեր մարդ է՝ կայուն պետական դիրքորոշմամբ:
Ժորա Սնխչյանը նաեւ նշեց, որ առաջին փուլում «Վրացական երազանք»-ն իր ձայների 20 տոկոսը տվել է «Եվրոպական Վրաստան»-ի թեկնածու Բաքրաձեին եւ որ այժմ «այդ ձայներն էլ կավելանան և Սալոմե Զուրաբիշվիլին կստանա ձայների 90-100 տոկոսը»:
Այնուհետեւ, ելույթ ունեցավ Ախալքալաքի հիվանդանոցի մենեջեր Ալեքսան Թորոյանը` ասելով, որ Ջավախքը կքվեարկի հոգու կանչով:
Ելույթ ունեցավ նաև Հաշտեցման եւ քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար Քեթեւան Ցիխելաշվիլին.
«Ամբողջ աշխարհն այսօր տոնում է հանդուրժողականության օրը: Այսօր մենք դեմ ենք բռնություններին, մենք կողմ ենք, որ մեր ժողովուրդը խաղաղ եւ առանց լարվածության շփվի իրար հետ: Դուք Ձեր շրջանում լավ գիտեք, ինչ է նշանակում բռնություն եւ որն է նորմալ վերաբերմունքը: Մենք իզուր չենք համերգն անվանել «Մեկ երկնքի տակ», մենք մեկ երկինք, մեկ երկիր ունենք, մենք ապրում ենք մի պետության մեջ, մենք բոլորս հավասարենք՝ անկախ կրոնից և ազգությունից: Այստեղ դուք ունեք հիանալի երիտասարդություն, տաղանդավոր, խելացի, նրանք խոսում են ինչպես հայերենով, այնպես էլ վրացերենով: Նրանք այն մարդիկ են, ովքեր կկառուցեն նոր երկիր, մենք պետք է օգնենք նրանց եւ կանգնենք նրանց կողքին», – ասաց Քեթեւան Ցիխելաշվիլին:
Ելույթ ունեցավ նաև Ախալքալաքի թիվ 2 դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Ալվարդ Անտոնյանը: Նա խոսեց վերջին տարիներին տեղի ունեցած դրական փոփոխությունների մասին` շնորհակալություն հայտնելով կառավարությանը: Նա նաեւ ողջունեց կրթության նախարար Միխեիլ Բատիաշվիլիին:
Հանդիպմանը խոսքով հանդես եկավ նաեւ արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին. «Ախալքալաքում մեկ անգամ եւս Ձեզ հետ լինելը մեծ պատիվ է ինձ համար, որպիսի շնորհակալություն հայտնեմ Ձեր աջակցության համար եւ ոչ միայն: Վրաստանի ոչ բոլոր շրջաններում հաջողվեց հաղթել առաջին փուլում, պայքարում, որը կոչվում է պայքար ապագայի համար: Վրաստանի բոլոր շրջանները հաղթելու են երկրորդ փուլում, մենք քաղաքականապես առաջ կքայլենք, որպիսի հաղթենք: Սամցխե-Ջավախեթին օրինակ է համարվում այս պայքարում: Մենք պետք է առաջ շարժվենք, որպեսզի հետ չնահանջենք, չվերադառնանք անցյալ: Չի կարելի քվեարկել 5-ի համար, որովհետեւ դա անցյալն է, տեղեկացրեք այս մասին ձեր ծանոթներին եւ բարեկամներին», – նշեց Թեա Ծուլուկիանին:
Իր ելույթի ավարտին նա շնորհակալություն հայտնեց Հենզել Մկոյանին` ասելով, որ նա Վրաստանի խորհրդարանի լավագույն պատգամավորներից է:
Ելույթով հանդես եկավ խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը, ով կոչ արեց նոյեմբերի 28-ին գնալ եւ քվեարկել Սալոմե Զուրաբիշվիլու օգտին: Նա նաեւ անդրադարձավ հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած միջադեպին եւ խոսեց Ռաիսյանների մասին` ասելով, որ իրենք թույլ չեն տա, որ նրանք կրկին իշխանության վերադառնան: Նա ասաց, որ չնայած առաջին փուլում Ջավախքում Զուրաբիշվիլին է հաղթել, սակայն երկրորդ փուլում պետք է եւս 20% ավելի շատ ձայներ տալ նրա օգտին:
Գիորգի Մոսիձեն իր խոսքն ավարտեց Տերյանի խոսքերով: