Վրաստանի տարբեր շրջաններում գործում են չվող թռչունների որսի տարբեր կանոններ և ժամանակահատվածներ: Այս տարի, մասնագետների որոշմամբ, որսի սեզոնը բացվեց սովորականից մեկ շաբաթ անց: Նպատակը թռչունների պոպուլացիայի պահպանումն է:
Վրաստանում բացվել է չվող թռչունների որսի սեզոնը, որը կտևի մինչև մարտի 1-ը: Այս մասին կարդում ենք շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության կայքում:
Վրաստանում թույլատրվում է որսալ շուրջ 21 տեսակի թռչուն: Եվ յուրաքանչյուր թռչնատեսակի համար սահմանված են որսորդական շրջաններ և օրական սահմանաչափեր:
Որսի ժամանակ որսորդին անհրաժեշտ է իր հետ ունենալ 10 լարիի համապատասխան անդորրագիրը (մոտ 3 դոլար), որը կարող է վճարել Վրաստանի ցանկացած բանկում: Որսորդները պետք է նաև իրենց հետ ունենան Վրաստանի ՆԳՆ-ի կողմից տրված փաստաթուղթ, որը հաստատում է որսորդական զենք պահելու և կրելու իրավունքը:
Վրաստանը չվող թռչունների համար կարևորագույն տարածքներից մեկն է: Ամեն տարի Վրաստանի տարածք են թռչում ավելի քան մեկ միլիոն չվող թռչուններ: Որսի սեզոնի ընթացքում որսն արգելվում է քաղաքներում, ինչպես նաև պահպանվող տարածքներից 500 մետր շառավղով:
Որսի ընթացքում արգելվում է բուսականություն հանել, զենքի համար օգտագործել ցանկացած տեսակի թակարդներ, վանդակներ, օղակներ, էլեկտրոնային սարքեր, թույն և ռեֆլեկտորներ: Որսի կանոնները խախտելու համար տույժը 100 լարիից հասնում է մինչև 2 հազար լարիի՝ կախված խախտման տեսակից: