Դեռ անցած տարի Ախալքալաքի քաղաքապետարանը ստացել է երեք հատ դեղին isuzu մակնիշի ավտոբուս։ Դրանք Թբիլիսիի քաղաքային ավտոբուսններն են, որոնք այլևս չեն օգտագործվում, քանզի այնտեղ նորերն են ստացել։ Ախալքալաքում այդ ավտոբուսները դեռ չեն շահագործվում, քանի որ դրանք տեխնիկական խնդիրներ ունեն:
Ախալալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Մխիթար Ռստակյանն ասում է՝ հենց եղանակային պայմանները լավանան, կսկսեն մեքենաների վերանորոգման աշխատանքները։ Դեռ գումար հատկացված չէ, սակայն հույս ունի, որ քաղաքապետարանը կհատկացնի համապատասխան գումարը։
Դեռ կոնկրետ որոշված չէ, թե ավտոբուսները ո՞ր ուղղությամբ են երթևեկելու, հենց սարքին լինեն այդ ժամանակ էլ քաղաքապետարանը կորոշի երթևեկության ուղղությունները։