Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետների կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել է 41 անձ, ովքեր մասնակցելու են ընտրություններին հատուկ ցուցակներով, նրանցից՝ 27-ը Ախալքալաքից, 14-ը՝ Նինոծմինդայից:

Ախալքալաքի մունիցիպալիտետում, ըստ Սամցխե-Ջավախքի նահանգապետի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեի, հոկտեմբերի 27-ի դրությամբ գրանցվել էր 160 մեկուսացած, իսկ Նինոծմինդայի մունիցիպալիտետում՝ 39:

Նինոծմինդայի մունիցիպալիտետում ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 14 մեկուսացված անձ: Ախալքալաքի մունիցիպալիտետում շարժական քվեատուփ է պահանջել 27 մարդ, որից 3-ը Խոսպիո գյուղից են, 1-ը Բարալեթ գյուղից և մեկն էլ Հոկամ գյուղից է, մնացած գրանցվածներն ապրում են Ախալքալաքում:

Թիվ 71 հատուկ ընտրատեղամասի նախագահ Վաժա Աղդգոմելաձեի խոսքով, իրենք ունեն 5 քվեատուփ, և յուրաքանչյուր քվեատուփի համար հատկացրել են 2 մարդ:

ԿԸՀ-ն հրամանագիր է ընդունել, համաձայն որի՝ ստացիոնար հիվանդանոցների ընտրողների և մեկուսացված ընտրողներին հնարավորություն է տրվում մասնակցել առաջիկա ընտրություններին: Այդ նպատակով ստեղծվել էր տեղեկատվական կենտրոն, որտեղ մարդիկ կարող էին զանգահարել և գրանցվել: Գրանցման վերջնաժամկետն էր հոկտեմբերի 27-ի ժամը 14: 00-ն: