Ինչպիսին է Վրաստանի ներկայիս քաղաքական իրավիճակը, երբ նորից սրվել է ընդդիմության և իշխող կուսակցության միջև թերահասկացումը, ինչով է դա սպառնում երկրին, ու ավելիի մասին Jnews- ը զրուցեց փորձագետ և «Ռեզոնանսի» թերթի գլխավոր խմբագիր Լաշա Տուղուշիի հետ:
– Վրաստանում կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակն արդեն կորցրել է իր արդիականությունը: Ընդդիմության և իշխող կուսակցության միջև մարտի 8-ի պայմանավորվածության առիթով թերահասկացումը ներքին քաղաքականության մեջ արդեն իսկ մղվում է առաջնային պլան, արդյոք նման պայմաններում այս տարի ընտրությունները կանցկացվեն:
Կարծում եմ, ընտրությունները պետք է անցկացվեն, պարզ չէ, թե ինչպես այն տեխնիկապես կլինի, քանի որ եթե նորից վիրուսի հետ կապված բարդություններ լինեն, ապա անհրաժեշտ կլինի փոխել ձևաչափը և տեխնիկական ընթացակարգերը, քանի որ ընտրություններն անց են կացվում փակ տարածքներում, և այդ ժամանակ կկատարվեն շտկումներ: Դե իսկ հիմա հարկավոր է, որ կուսակցությունները համաձայնության գան: Նրանք, ինչպես գիտեք, պայմանավորվածության էին եկել, սակայն կրկին հարցեր են ծագել, ընթանում են քննարկումներ, բանավեճեր, ինչպես միշտ, առաջնորդների իրար հետ «սիրալիրության» փոխանակում, բայց, հուսով եմ, որ ողջախոհությունը կգերիշխի այս քաղաքական գործընթացում, և նրանք համաձայնության կգան, քանի որ ժամանակն արդեն սուղ է, արդեն անհրաժեշտ է լուծել որոշ հարցեր, այդ թվում՝ կառուցողական:
– Պայմանավորվածությունը ձեռք է բերվել, և սա մեծ քայլ էր ներքաղաքական իրավիճակում, բայց այսօր ընդդիմությունն ու իշխող կուսակցությունը տարբեր կերպ են մեկնաբանում մարտի 8-ին ձեռք բերված պայմանավորվածությունը, ինչու և ինչով է դա սպառնում:
Դուք հիշատակեցիք այն պայմանավորվածությունը, որը կարծես ձեռք է բերվել, այնտեղ խոսվում է երկու կետի մասին: Ընտրական համակարգի վերաբերյալ, այնտեղ հարցեր չկան, ամեն ինչ պարզ է՝ համամասնական և մեծամասնական պատգամավորների քանակի վերաբերյալ: Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, բանտարկյալների առումով տարաձայնություններ կան, նրանք տարբեր կերպ են մեկնաբանում: Սկզբում այս առումով նունյպես կատարվում էին տարբեր մեկնաբանություններ, որովհետև դա տեղի էր ունենում փակ դռների հետևում, այժմ ջերմաստիճանը դրա պատճառով բարձրանում է, մենք տեսնում ենք, որ ոչ միայն Վրաստանում, այլև Վրաստանից դուրս, սկսել են մեկնաբանել լուրջ քաղաքական անձինք: Ես այսօր կարդացի, որ Ամերիկայի Կոնգրեսի ներկայացուցիչը, լուրջ քաղաքական գործիչ, հայտարարություն էր արել: Արտասահմանյան կազմակերպությունները, որոնք ընդգրկված էին այդ բանակցություններին նպաստելու գործընթացում, նույնպես հանդես են եկել հայտարարություններով, և կոչ են արել կողմերին համաձայնության գալ և պահպանել ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները:
Իհարկե, դրանից շատ բան է կախված: Պետության հեղինակության համար կարևոր է, որ որոշումներ կայացվեն, այդ թվում՝ բարդ որոշումները, որպեսզի դուրս գան դրանից, ես չեմ ուզում դա ճգնաժամ անվանել, բայց ծանր իրավիճակից, քանի որ եթե մենք ունակ ենք դուրս գալ ծանր իրավիճակներից, ապա մենք կայուն ենք և ի վիճակի ենք հաղթահարել:
– Ինչպիսին է հավանականությունը, որ օրենսդրական նախաձեռնությունը կրկին կձախողվի:
Իհարկե, հավանականություն կա, որ այն կձախողվի, բայց ես հուսով եմ, որ մենք չենք գնա երրորդ շրջան, առաջին անգամ ձախողեցինք, հիմա, եթե չհաջողվի երկրորդ անգամ, երրորդ շրջանը ինչպես կնայվի, ես չգիտեմ, եթե այն էլ ձախողվի, դա կլինի ծանր իրավիճակ: Դրանից հետո նույնիսկ դժվար է պատկերացնել, թե ինչպես կառավարել այս իրավիճակը: Ստացվում է, որ ընտրությունները կանցկացվեն հին համակարգով, իսկ դա մեզ ձեռնտու չէ, դրա պատճառով աղմուկ է բարձրացվել: Հին համակարգի համաձայն, որոշում է կայացնում մեկ քաղաքական ուժ, գերակայություն ունի իշխանության կուսակցությունը: Երբ մեր փորձագետ գործընկերները պաշտպանում էին համամասնական ընտրակարգը, այդ ժամանակ փաստարկն այն էր, որ ավելի լավ է խորհրդարանում շատ ունենալ քիչ թե շատ հավասար կուսակցություններ, այս փուլում դա շատ ավելի լավ է, քան մենաշնորհային համակարգը: Մեկ կուսակցությունն իր ձեռքերում ունի բոլոր խաղաքարտերը, և այն արագորեն կարող է ինչ-որ բարեփոխումներ իրականացնել: