Վրաստանում աճել է կորոնավարակից ապաքինվածների թիվը, այն կազմում է 2 197: Վերջին մեկ օրում կատարվել է 9 126 թեստավորում, բացահայտվել է կորոնավարկի 1 731 նոր դեպք:
Երկում ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 14 829 մարդ, որը կազմում է վարակակիրների 44 տոկոսը: Վրաստանում մինչև հիմա արձանագրվել է 33 858 դեպք:
Կորոնավարակի նոր դեպքերը երկրում բաշխվել են հետևյալ կերպ. Թբիլիսի՝ 636, Աջարիա՝ 333, Իմերեթի՝ 320, Քվեմո-Քարթլի՝ 121, Շիդա Քարթլի՝ 76, Գուրի՝ 18, Սամեգրելո-Զեմո Սվանեթի՝ 119, Կախեթի՝ 45, Մցխեթա-Մթիանեթի՝ 9, Սամցխե-Ջավախք՝ 39, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո-Սվանեթիում 15-ական դեպք:
Այս պահի դրությամբ Վրաստանում կորոնավարակի 18 750 ակտիվ դեպք:
Կորոնավարակից մեկ օրում մահացել է 15 մարդ, որից 4 պացիենտ մահացել է Թբիլիսիում, 4-ը՝ Իմերեթիում, 7-ը՝ Աջարիայում:
3832 մարդ բուժում է ստանում երկրի տարբեր կլինիկաներում, որից 1969 պացիենտ բուժվում է թբիլիսյան հիվանդանոցներում, իսկ Աջարիայում՝ 657:
Այս պահի դրությամբ երկում 521 պացիենտի վիճակը գնահատվում է ծանր, որից 267-ը՝ Թբիլիսիում, 73-ը՝ Աջարիայում: Արհեստական շնչառական ապարատին են միացված 120 մարդ, որից 67-ը՝ Թբիլիսիում, իսկ 23-ը՝ Աջարիայում:
2 344 մարդ գնտվում է կովիդ-հյուրանոցներում, որոնցից 824-ը Աջարիայում, իսկ 1250-ը՝ Թբիլիսիում:
Կորոնավիրուսից տանը բուժվողների թիվը երկրում կազմում է 12 384:
Կարանտինային գոտիներում են գտնվում 3 507 մարդ, որից 726-ը՝ Թբիլիսիում, իսկ 1 788-ը՝ Աջարիայում:
Ամբողջ երկրում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 29 001 մարդ, որից 3 283-ը՝ Թբիլիսիում, 11 793-ը՝ Աջարիայում, 4 072-ը՝ Իմերեթիում: