Ապրիլի 16-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 222 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 346 մարդ, մահացել է 1 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 1 652 929, այստեղից ապաքինվել է 1 633 684 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 16 789:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 22 703 փորձարկում, այդ թվում 20 791-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 1 912-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 0.98%է, վերջին 14 օրվանը՝ 1.5%, վերջին 7 օրվանը՝ 1.25%։
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 872 301 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 1 004 պացիենտ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: