Մայիսի 11-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1 788 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 1 251 մարդ, մահացել է 31 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 324 256, այստեղից ապաքինվել է 303 679 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 4 336:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 28 532 փորձարկում, այդ թվում 20 349-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 8 183-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 5.76% է, վերջին 14 օրվանը՝ 6.07%, վերջին 7 օրվանը՝ 6.35%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 67 136 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է4 689 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 65 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 4 296 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 775 անձ:
Մայիսի 10-ին Վրաստանում բացահայտվել է կորոնավիրուսի 549 նոր դեպք, ապաքինվել է 1 439 պացիենտ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: