Փետրվարի 12-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 20 326 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 48 468 մարդ, մահացել է 57 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 1 438 353, այստեղից ապաքինվել է 1 226 619 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 15 516:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 65 829 փորձարկում, այդ թվում 40 367-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 25 462-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 30.88% է, վերջին 14 օրվանը՝ 31.06%, վերջին 7 օրվանը՝ 33.18%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 772 264 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 3 396պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 41 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 6 100 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1 758 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: