Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1 332-ով և դարձել 353 731: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 9 625 մարդ, կատարվել է 2 685 238 թեստավորում, առողջացել են վարակվածներից 334 549-ը: Վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը վերջին մեկ օրում ավելացել է 4-ով և դարձել 8 032։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն էլ ավելացել է 2-ով` 1 525։