Ախալցիխեում մոտ 100 մարդ կորոնավարակի թեստ է հանձնել։ Պատճառը մոտ մեկ շաբաթ առաջ Ախալցիխեում տեղի ունեցած մարդաշատ հուղարկավորության արարողությանն է եղել: Պարզվել է հուղարկավորությանը ներկա գտնվողներից մեկը կորոնավիրուս է ունեցել:
Սեպտեմբերի 18-ին պարզվել է, որ հուղարկավորությանը մասնակցած մարդկանցից մեկը կորոնավիրուսով վարակված է: Նա վերջերս է եկել Վրաստան:
Կորոնավարակով հիվանդ լինելու փաստը հայտնի է դարձել, երբ նա հուղարկավորությունից հետո Ախալցիխեից վերադարձել է Հայաստան:
Այդ անի հետ հավանական շփում ունեցած անձանց թեստերի պատասխանը հայտնի կդառնա այսօր՝ սեպտեմբերի 19-ին: