Հունիսի 9-ի գիշերը արջը մտել էր Ախալքալաքի շրջանի Մյասնիկյան գյուղի բնակիչներից մեկի մեղվանոց, քանդել էր այն, կերել մեղրը և հեռացել։ Աբգարյաննների ընտանքիը փոխհատուցում ստանալու համար դիմում է ներկայացրել քաղաքապետարան։

«Երկուշաբթի եկանք քաղաքապետարան և դիմում գրեցինք, նրանք ընդունեցին իմ դիմումը և ասացին, որ կզանգեն և տեղյակ կպահեն», – ասում է Գրիգոր Աբգարյանը:

Աբգարյանների ընտանիքը 3 փեթակ ուներ, երեքն է ոչնչացվել է արջի կողմից, նրանց ընտանիքը զգալի վնաս է կրել։ Տանտերերի խոսքերով, վնասի չափը 1000 լարիից ավելի է:

Գյուղում զարմացած են, այսպիսի դեպք առաջին անգամ է լինում, անգամ չեն լսել, որ գյուղում արջ կարող է լինել։ Գրիգոր Աբգարյանն ասում է, այդ դեպքից հետո գյուղում չի երևացել արջը:

Կարդացեք նաև՝

Արջը Ջավախքում մտել է մեղվանոց և կերել մեղրը