Հայաստանի սահման տանող ճանապարհին այս պահին մեքենաների երկար շարան է։ Ականատեսները պնդում են, որ ճանապարհը չի մաքրվում, չնայած ձնաբքի մեղմացմանը։Տեղում գտնվող NOR ռադիոյի լրագրողների փոխանցմամբ՝ մեքենաների հսկայական շարան է կանգնած, չի շարժվում, իսկ գործընթացը կարգավորվում է ոստիկանության աշխատակիցների կողմից։
Ճանապարհին մեքենաների մեջ մնացած մարդիկ դժգոհ են, որ տարածքում ճանապարհը ձյունից մաքրելու տեխնիկա չկա։ Ըստ լրագրողների՝ ճանապարհը չի մաքրվում, սպասում են Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի որոշմանը։