2022 թվականին ուսուցչի առարկայի և մասնագիտական ​​հմտությունների քննություններին ընդհանուր առմամբ գրանցվել է ավելի քան 34 500 դիմորդ։

Վրաստանի գնահատման և քննությունների ազգային կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ գրանցվածներից առարկայական քննություն է ընտրել 19 500, ավագ հատուկ կրթության՝ ավելի քան 2 500, առաջատար և մենթոր ուսուցչի՝ ավելի քան 12 500 թեկնածու։

2022 թվականին յուրաքանչյուրն իրավունք ուներ ընտրելու միայն մեկ առարկա և ցանկության դեպքում նաև ավագի կարգավիճակ ստանալու քննություն։

Այս տարի առաջին անգամ մայրենի լեզվի քննություն հանձնելու հնարավորություն տրվեց ոչ վրացերենի ուսուցիչներին։ Ոչ վրացական հանրակրթական հաստատությունների/սեկտորների ուսուցիչների համար պատրաստվել են հայերեն և ադրբեջաներեն թեստեր: Նրանց գրանցման վիճակագրությունը հետևյալն է.

Հայոց լեզու՝ մինչև 470 ուսուցիչ;
Ադրբեջաներեն՝ մոտ 380 ուսուցիչ: