Բաթումիում շարունակվում է բռնցքամարտի առաջնությունը, որին մասնակցում են ախալքալաքցի 11 մարզիկներ։ Այսօր՝ մրցութային երրորդ օրը, մեծահասակների կատեգորիայում հանդես եկան Արմեն Գրիգորյանը, Արտյուշ Գոմցյանը, Նաիր Մելիքյանը և Արշակ Էլիզբարյանը։
Արմեն Գրիգորյանը, Արտյուշ Գոմցյանը և Արշակ Էլիզբարյանը 5։0 հաշվով հաղթել են մրցակիցներին։ Նաիր Մելիքյանը պարտվել է իր մրցակցին:
Եռօրյա պայքարի արդյունքներով ախալքալաքցի 8 մարզիկ դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Նրանք արդեն երաշխավորված նվաճել են 3-րդ տեղը եւ պայքարելու են 1-ին և 2-րդ պատվավոր տեղերի համար։ Նրանց թվում են՝ Գոռ Այվազյանը, Արամ Խրիկյանը, Արտյուշ Գոմցյանը, Արմեն Գրիգորյանը, Արշակ Էլիզբարյանը, Սամվել Ղազարյանը, Պավլիկ Եղոյանը և Արտյոմ Յորդանյանը։
Մենամարտերը ուղիղ եթերով կարելի է դիտել Վրաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջում՝ հետևյալ հղումով.
Ավելի վաղ՝ հունվարի 31-ին, Արտյուշ Գոմցյանն ու Վիգեն Փիլոսյանը 5։0 հաշվով հաղթել էին մրցակցին, իսկ երեկ՝ փետրվարի 1-ին, Վիգեն Փիլոսյանն ու Էդուարդ Ստեփանյանն իրենց մենամարտերում, ցավոք, պարտություն կրեցին ու դուրս մնացին պայքարից։
Հիշեցնենք, որ հունվարի 30-ից փետրվարի 4-ը Վրաստանում անցկացվում է բռնցքամարտի առաջնություն, որին մասնակցում են նաև ախալքալաքցի մարզիկները։
Ախալքալաքցի 11 մարզիկներից 5-ը կմրցեն 17-18 տարեկան (երիտասարդական), իսկ 6-ը՝ 18 տարեկանից բարձր (մեծահասակների) կարգում։ Ինչպես նշեց մարզիկների մարզիչ Ատոմ Էլիզբարյանը, այս տարի բոլոր մասնակիցները տարբեր առաջնությունների ու մրցաշարերի մրցանակակիրներ ու հաղթողներ են։
Երիտասարդների կատեգորիայում.
Մեծահասակների կատեգորիայում.