Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, Ջավախքի լրատվական կենտրոնը՝ Ռոնդելիի հիմնադրամի հետ համատեղ, անցկացրեց նոր մարտահրավերների և խոչընդոտների մասին առցանց քննարկում՝ «Ջավախքի իրազեկումն ու ինտեգրումը» թեմայով:
Քննարկումն ընթացավ շատ ակտիվ: Հանդիպման մասնակիցները՝ Ճապոնիայի, Շվեյցարիայի, USAID-ի և IWPR-ի դեսպանությունների, տարածաշրջանային և կենտրոնական լրատվամիջոցների, տարածաշրջանային և կենտրոնական հասարակական կազմակերպությունների և ՄԻՊ-ի գրասենյակի ներկայացուցիչները քննարկեցին ինտեգրման նոր մարտահրավերներին վերաբերող տարբեր հարցեր: Քննարկվեց փոքրամասնությունների ինտեգրմանը խթանող կամ խաթարող տեղեկատվության հարցը: Բարձրացվեցին բոտերի և տրոլների թեմաները, որոնք սխալ հասարակական կարծիք են ձևավորում՝ միջամտելով առողջ գործընթացներին: Ֆեյք-նյուսերի ազդեցությունը բնակչության իրազեկվածության և տրամադրվածության վրա: Քննարկման մասնակիցները չանտեսեցին Ղարաբաղյան հակամարտության և նոր կորոնավիրուսի համավարակի ազդեցությունը Ջավախքի ինտեգրմանը:
Քննարկումը նախաձեռնել էր Ջավախքի լրատվական կենտրոնը՝ «Բաց հասարակություն-Վրաստան» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Հանդիպումը կազմակերպելու գործում օգնել էր գործընկեր կազմակերպություն «Ռոնդելի» հիմնադրամը:
Մասնակիցները քննարկեցին համագործակցության նոր հնարավորությունները քննարկված մարտահրավերները հաղթահարելու նպատակով` հույս հայտնելով, որ հետագայում էլ նմանատիպ հանդիպումներ կանցկացվեն։