Ըստ Զուգդիդիի Վրաստանի բանկում գտնվող անձանցից մեկի՝ Իրակլի Կվարացխելիայի, հարձակվողը պահանջում է կես միլիոն դոլար կանխիկ գումար բերել իր կողմից բռնազավթված շենք և երաշխիք տալ, որ նա անվտանգ դուրս կգա շենքից:
Ինչպես «Մթավարի» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Կվարացխելիան, 19 հոգի շենքի մեկ սենյակում են գտնվում զինված անձի հետ:
«Մենք շենքի մի սենյակում 19 հոգով ենք, զավթիչը զինված է, նա ունի հրազեն, ատրճանակ, պահանակի օղակը հանված նռնակ, որը անընդհատ պահում է ձեռքերում, այնպես որ այս իրավիճակում բացառվում է ցանկացած ուժային լուծում, ինչը պատանդների շրջանում զոհերի կհանգեցնի: Զավթիչը պահանջում է 500 հազար դոլար: Հիմա նա իմ կողքին է: Ես ձեզ հետ հաղորդակցվում եմ զավթիչի հրահանգներով: Նա ասում է, որ ցանկանում է 500 000 ԱՄՆ դոլար, անվտանգության երաշխիք և այստեղից անվտանգ դուրս գալու հնարավորություն: Այն դեպքում, երբ անվտանգության ուժերը չեն միջամտի, և իր պահանջները կբավարարվեն, նա ասում է, որ ոչ ոք չի տուժի: Նա նաև ուղղաթիռ է պահանջում կամ համաձայն է ավտոմեքենայով հեռանալ պատանդների հետ: Շենքը հնարավորություն ունի ուղղաթիռի վայրէջքի համար», – ասել է պատանդը:
Նման նյութեր:
Մինչև ամսվա վերջ Վրաստանը կընդունի պատվաստման ժամանակացույցը և հայտնի կդառնա պատվաստանյութի ստացման հաջորդականության մասին: Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարել է Առողջապահության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար…
27.01.2021 | նորություններ
Ներքին գործերի նախարարության տեղեկությամբ` իրավապահների կողմից իրականացված մոնիտորինգի արդյունքում, վերջին 24 ժամվա ընթացքում ամբողջ երկրում բացահայտվել է սահմանափակումների շրջանակներում գործող կանոնակարգերի խախտման 1131 դեպք:
27.01.2021 | նորություններ
Մեկ օրում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 742 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից ապաքինվել է 1…
27.01.2021 | նորություններ
Այն դպրոցների ուսուցիչները, ովքեր փետրվարի 1-ից իրենց աշխատանքը վերսկսելու են դասասենյակներում, մինչև ուսումնական գործընթացի մեկնարկը PCR թեստավորում կանցնեն:
26.01.2021 | Հասարակություն
Մեկ օրում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1006 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը:
26.01.2021 | Հասարակություն
Հունվարի 24-ի գիշերը Վրաստանում անհայտ անձինք հայկական պետհամարանիշերով բեռնատարների վրա են հարձակվել: Ինչպես հայտնում է Վրաստանում Հայաստանի դեպանությունը՝ հարձակվողները ջարդել են բեռնատարների ապակիները և փախել…
25.01.2021 | Հասարակություն
Այն հարցին, թե ինչպես կգնահատեք Վրաստանի կառավարության գործողությունները կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում, հարցվածների 60 տոկոսը կարծում է, որ իշխանությունը հաղթահարում է մարտահրավերը: 33%—ը հայտարարել է,…
25.01.2021 | Հասարակություն
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով, հունվարի 25-ից մինչև 27-ը Վրաստանում տեղումներ չեն սպասվում: Տեղ-տեղ քամին կփչի արևմտյան ուղղությամբ:
25.01.2021 | Հասարակություն