Աշխարհում կորոնավիրուսով վարակված մարդկանց ընդհանուր թիվը գերազանցել է 72 միլիոնը, համապատասխան տվյալները հրապարակում է worldometers-ը:

Ըստ տվյալների՝ համավարակի սկզբից ի վեր աշխարհում հաստատվել է Covid-19-ի 72 109 884 դեպք, բուժվել է 50,4 միլիոն մարդ, մահացել՝ 1 մլն 611 հազար հոգի:

Ներկայումս աշխարհում կա ավելի քան 20 միլիոն ակտիվ դեպք: Կորոնավիրուսով վարակված մարդկանց թվով առաջատարը ԱՄՆ-ն է, որին հաջորդում են Հնդկաստանը, Բրազիլիան, Ռուսաստանը և Ֆրանսիան:

Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակի մասին հայտարարել էր 2020 թվականի մարտի 11-ին: