Ներքին գործերի նախարարությունը հարապարկել է կանանց նկատմամբ բռնության դեպքերի վիճակագրությունը՝ ըստ տարածաշրջանների։ Վիճակագրության սանդղակում, առաջին հորիզոնականում մայրաքաղաք Թբիլիսին է, իսկ բռնության ձևերի մեջ՝ հոգեբանական բռնությունը։
2023 թվականի առաջին եռամսյակում՝ երկրում ընդհանուր բռնության դեպքերի թիվը կազմել է 207։
Այսպիսով՝
Աջարիայում բռնության է ենթարկվել ընդհանուր 23 անձ, որից 4-ը՝ ֆիզիկական, 16-ը՝ հոգեբանական, 1-ը՝ սեռական բռնության և 2 պարտադրանքի դեպք։
Թբիլիսիում բռնության ենթարկվածների թիվը ողջ երկրում ամենաշատն է՝ 126։ Այդ թվից 17-ը ենթարկվել է ֆիզիկական, 106-ը՝ հոգեբանական, 2-ը՝ սեռական բռնության և 1-ը՝ պարտադրանքի։
Իմերեթիում բռնության դեպքերի թիվը կազմում է 17։ 17-ից ֆիզիկական բռնության է ենթարկվել 3 անձ, 13-ը հոգեբանական ճնշման է ենթարկվել, իսկ 1-ը՝ սեռական բռնության։
Կախեթիում բռնության դեպքերի թիվը երեք ամսում կազմել է 6, բոլորն էլ հոգեբանական են եղել։
Ըստ վիճակագրության՝ երկրում ամենաքիչ բռնության դեպք հաստատվել է Մցխեթա-Մթիանեթիում, ընդամենը 1 հոգեբանական բռնության դեպք։
10 բռնության դեպք գրանցվել է Սամեգրելո-Զեմո Սվանեթիում, որից 3-ը՝ ֆիզիկական և 7-ը՝ հոգեբանական։
Սամցխե-Ջավախքում բռնությունների թիվը կազմել է 4-ը, որից 2-ը՝ ֆիզիկական և 2-ը՝ հոգեբանական։
Քվեմո-Քարթլիում բռնության դեպքերի թիվը կազմել է 16, որից 3-ը՝ ֆիզիկական և 13-ը՝ հոգեբանական։
Իսկ Շիդա-Քարթլիում գրանցվել է 4 հոգեբանական բռնության դեպք։
Բռնության 179 դեպքերի զոհերը կանայք են։
Բռնացող տղամարդկանց ընդհանուր թիվը կազմում է 173, իսկ կանանց թիվը՝ 7։
Հիմնականում 13 տարեկան և փոքր տարիքային սահմանում մեկ զոհ է գրանցվել, 14-17 տարեկանների խմբում՝ 3, 18-24 տարեկաների խմբում՝ 26, 25-44 տարեկանների շրջանում՝ 112, 45-60 տարեկանների խմբում՝ 30 զոհ։ Իսկ 61-ից բարձր տարիքային խմբում գրանցվել է բռնության 6 դեպք։
Բռնության դեպքերի առթիվ ձերբակալման վկայական ստացել է 183 անձ։