Հոկտեմբերի 25-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1 942 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 4 650 մարդ, մահացել է 46 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 694 182, այստեղից ապաքինվել է 635 611 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 9 788:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 22 847 փորձարկում, այդ թվում 13 643-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 9 204-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 8.5% է, վերջին 14 օրվանը՝ 9.05%, վերջին 7 օրվանը՝ 9.04%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1 950 693 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 1 877 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 51 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 6 166 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1 022 անձ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: