Ախալքալաքի շրջանի մանկապարտեզներում կրկին արձակուրդներ են մեկ շաբաթով: Աշխատելով փետրվարի 2-ին, երեկվանից մանկապարտեզները կրկին փակվեցին արձակուրդի:
Պատճառը` գրիպի համաճարակից խուսափելն է: Նոր տարուց հետո Ախալքալաքի շրջանի մանկապարտեզներ սկսեցին հաճախել ավելի քիչ երեխաներ: Եթե սկզբում պատճառը տոներից հետո երեխաներին մանկապարտեզ չտանելու ավանդական ցանկությունն էր, ավելի ուշ պատճառը փոխվեց, շատերը հիվանդացան գրիպով: Ախալքալաքի շրջանային վարչության մեզ ներկայացված վիճակագրության հիման վրա ներկա պահիս մանկապարտեզներում իրավիճակը հետևյալն է` առաջին մանկապարտեզի 120 երեխաներից, հաճախում են 30–ից 40 երեխա: Երկրորդ մանկապարտեզի 170 երեխաներից, հաճախում են 19 երեխա: Երրորդ մանկապարտեզի 140 երեխաներից, հաճախում են 40-ը:
Երեխաները չեն հաճախում նաև գյուղի մանկապարտեզներում, Դիլիսկա գյուղում և Վաչյանում ոչ մի երեխա չի հաճախում: Պետք է նշել նաև, որ ոչ բոլոր երեխաներն են բացակայում հիվանդության պատճառով, շատերը բացակայում են վախից դրդված, որ երեխան կարող է հիվանդանալ, նրանք չեն տանում դասերի:
Ախալքալաքի շրջանային վարչության մշակույթի, երիտասարդության և հուշարձանների պահպանության ծառայության ղեկավար՝ Վալերի Ստելմաշովի խոսքերով, որոշումը ժամանակավորապես փակել Ախալքալաք մանկապարտեզները, հիմնված էր Վրաստանի առողջապահության Նախարարության կողմից ստացված փաստաթղթով:
«Մեզ տեղեկացրին, որ խուսափելու համար գրիպի համաճարակից դպրոցներում և մանկապարտեզներում թույլ չտալ հիվանդ երեխաներին: Նաև պետք է պահպանել սանիտարահիգիենիկ կանոնները: Պահպանեն մաքրությունը և այլն: Մեզ ուղարկված փաստաթղթում նշվել է, որ եթե դպրոցներում և մանկապարտեզներում բացակայեն երեխաների 20%-ից ավելին, այդ դեպքում պետք է ուսումնական հաստատությունը փակել նվազագույնը մեկ շաբաթով: Անցյալ շաբաթ մենք փակեցինք մանկապարտեզները մեկ շաբաթով, ոչ թե մեկ շաբաթով, այլ կեսից: Իսկ այսօրվանից մանկապարտեզները փակվել են մեկ շաբաթով», – ասում է Վալերի Ստելմաշովը:
Քրիստինե Մարաբյան