Դարբինյան և Ազատություն փողոցների խաչմերուկում հսկայական փոսերը վթարային իրավիճակ են ստեղծում: Խնդիրը գոյություն ունի անցած տարվանից ի վեր, փոսերը ձևավորվել են ճանապարհի վերականգնման պատճառով, սակայն մինչ օրս վթարային իրավիճակը վերացման նպատակով փոսային նորոգման աշխատանքներ չեն իրականացվել:
Քաղաքի կենտրոնում՝ Ազատություն և Դարբինյան փողոցների խաչմերուկում, անմիջապես լուսացույցի տակ, անցյալ տարի իրականացված կենտրոնական փողոցի և կենտրոնական ջրամատակարարման համակարգի վերականգնողական աշխատանքներից հետո, ճանապարհին ձևավորվել է փոս, որն էլ ավելի է խորանում և ընդարձակվում: Մի անգամ փոսը լցվել էր ավազով, բայց դա երկար ժամանակ չծառայեց: Վերջերս նորից էր լցվել մանրաքար, սակայն նույնպես լուծում չէր: Փոսն ավելի է ընդարձակվել ու լայնացել: Կրկին մեքենաները մի փոսից խուսափելիս ընկնում են մյուսը, կամ էլ անցնելով ճանապարհի հանդիպակաց գոտի՝ ջարդուխուրդ են անում սեփական մեքենան կամ էլ ստեղծում վթարային իրավիճակ:
Երբ անձրև է տեղում, իրավիճակը սրվում է նրանով, որ վարորդը չի տեսնում փոսի խորությունը և, առանց այն գնահատելու, ընկնում է դրա մեջ և վնասում մեքենան: Վարորդները բազմիցս բողոքել են այս հատվածից JNEWS-ին: Առաջին հրապարակումից հետո փոսը լցվել էր հողով, բայց կարճ ժամանակահատվածում իրավիճակը էլ ավելի էր վատթարացել:
Մենք փորձեցինք տեղեկատվություն ստանալ Ճանապարհային դեպարտամենտից, բայց JNEWS-ին կրկին անգամ չհաջողվեց կապ հաստատել այս հարցով պատասխանատու աշխատակիցների հետ:
Քրիստինե Մարաբյան