Երկում տիրող համաճարակային իրավիճակից ելնելով կարանտինը դեռ պահպանվում է, սակայն ընդլայնվել է այն անձանց շրջանակը, ովքեր կարող են ինքնամեկուսանալ, այդ թվում՝ հղի կանայք:
Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով, այսուհետ երկիր մտնող հղիները կարող են 14-օրյա կարանտինի փոխարեն ինքնամեկուսանալ:
«Երկիր մտնելուց առաջ կամ հենց մտնելու պահին պետք է լրացնեն ինքնամեկուսացման ձևաչափը, որտեղ նշվում է այն պատճառները, թե ինչի է տվյալ անձը ցանկանում ինքնամեկուսանալ։ Այնուհետև, տեղական առողջապահական կենտրոնի կողմից կիրականացվի այն վայրի ստուգումը և գնահատումը, որտեղ էլ անձը ցանկանում է ինքնամեկուսանալ։ Անպայման պետք է ստուգել բնակավայրը, տեսնել արդյո՞ք համապատասխանում է բոլոր պայմաններին։ Եթե ամեն ինչ համապատասխանում է, հնարավոր է թույլտվություն տան ինքնամեկուսացման»,- հայտնեցին Հիվանդությունների վերահսկման կենտրոնից։
Ինքնամեկուսացումը վերաբերում է հատուկ խմբերին, ինչպիսիք են օրինակ՝ այն անձիք, ովքեր փոքր երեխայի հետ են, հղի են, վիրահատված կամ առողջական խնդիրներ ունեն, ովքեր խնամքի կարիք են զգում, քրոնիկ հիվանդություններ ունեցողները, ծերերը, այսինքն՝ ավելի զգայուն խմբերի պատկանող անձիք։ Յուրաքնաչյուր ձևաթուղթ առանձին-առանձին ուսումնասիրվում է Առողջապահության նախարարության կողմից։
Կարանտինը չի վերաբերվում այն հինգ երկրների քաղաքացինրին, որոնց համար Վրաստանը բացել է իր սահմանները, ուղղակի այդ անձիք 72 ժամը մեկ պետք է իրենց հաշվին թեստավորում անցնեն։
Հիշեցնենք, որ այդ երկրներն են՝ Գերմանիան, Ֆրանսիան, Լատվիան, Լիտվան և Էստոնիան:
Այս 5 երկրների քաղաքացիները/բնակիչները բոլոր տեսակի այցերի համար կկարողանան միայն ուղիղ չվերթով ժամանել Վրաստան: Վրացական սահմանը հատելուց առաջ նրանք պետք է լրացնեն հատուկ մշակված էլեկտրոնային ձևաթուղթ:
Նրանց համաձայնությամբ, կամ եթե սահմանում նրանց ջերմությունը գերազանցի 37 աստիճանը, ապա հենց օդանավակայանում PCR թեստ կանցկացնեն:
Գայանե Ակոջյան