Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Վրաստանում արձանագրվել է կորոնավարակով վարակման 680 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում։

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավարակի 13 521 դեպք:

Ապաքինվել է ևս 292 պացիենտ և ապաքինվածների ընդհանուր թիվը կազմել է՝ 7 159։

Կորոնավարակի հետևանքով մահացել է 109 մարդ։

Կարանտինի ռեժիմում գտնվում է 5 590 քաղաքացի, իսկ ստացիոնարում դիտարկման տակ է 836 մարդ:

Բացի այդ, արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: