Բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով (բուք և սահմանափակ տեսանելիություն) միջազգայնորեն կարևոր Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (ՌԴ սահման) ավտոճանապարհի Գուդաուրի (Պոստ)-Կոբի հատվածում սահմանափակվել է կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Տարածում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների դեպարտամենտը։

Գործակալության տվյալներով՝ այլ տեսակի ավտոտրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։

«Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով, Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի (Պոստ)-Կոբի
երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի:

Գուդաուրի (պոստ)-Կոբի հատվածում՝ միայն ձնահոսքի պաշտպանության թունելներով»,- նշված է տեղեկատվության մեջ։