Հայաստանում մարտի 22-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 184 219-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 506-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 15 դեպք է գրանցվել, 12-ը՝ կորոնավիրուսից, և 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3 360 դեպք կա, այլ պատճառով՝ 860։

Ապաքինվել է ևս 432 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 168 721 է։ Փաստացի բուժվողների թիվը շարունակում է աճել՝ հասել է 11 278-ի:

Մարտի 21-ին 3753 թեստավորում է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 808 355 թեստավորում։