Հայաստանում կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 158 296-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 348-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 24 դեպք է գրանցվել, 22-ը կորոնավիրուսից, 2-ն՝ այլ պատճառով, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 2 797 դեպք կա, այլ պատճառով՝ 676։

Ապաքինվել է ևս 1 267 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 140 942 է։ Փաստացի բուժվողների թիվը 13 881 է։ Մեկ օրում թեստավորվել է 2 483 հոգի, ընդհանուր առմամբ 587 540 թեստ է արվել։