Ախալքալաքի մունիցիպալիտետի Կաջո գյուղում վառվել է Ալվարդ Նազարեթյանի խոտը: Հրդեհը տեղի է ունեցել երեխաների անփութության պատճառով:
Այս պահին կրակն արդեն հանգցրել են: Հրդեհը հանգցնելու համար գյուղ է գնացել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը բռնկվել է Կաջոյի բնակիչ Ալվարդ Նազարեթյանի տան մոտ, այրվել է մոտ 200 տուկ խոտ: Դեպքը պատահել է երեխաների անփութության պատճառով, նրանք խոտի մոտ լուցկիով են խաղացել: Բնակչի խոսքով, հարեւանները ժամանակին են եկել և թույլ չեն տվել, որ կրակը հասնի տանը: