Ախալքալաքի մունիցիպալիտետի Խորենիա գյուղի բնակիչները դժգոհում են, որ գյուղում ջրամատակարարման խնդիրը դեռ ամբողջությամբ լուծված չէ, բայց արդեն նոր խնդիր է ի հայտ եկել: Նրանք դժգոհ են նրանից, թե ինչպես են իրականացվում ջրամատակարարման աշխատանքները: Այս աշխատանքների տենդերը շահել է «Ունիվերսալ Ջորջիա 2008» ընկերությունը՝ 899 970 լարիով:

Խորենիա գյուղի բնակիչները դժգոհ են իրենց գյուղում իրականացնվող ջրամատակարարման աշխատանքներից: Գյուղացիների խոսքով՝ տենդերը հաղթած ընկերության աշխատաիկցներն աշխատում են ոչ թե կանոնների համաձայն, այլ իրենց համար հարմար եղանակով:

1

Գյուղի բնակիչ Բագրատ Մկրտչյանի խոսքով, ջրանցքի խորությունը, որով ջուրը պիտի անցնի, պետք է լինի 80 սմ, բայց աշխատողները ջրանցքը փորել են մոտ 20-30 սմ խորությամբ:

«Անհրաժեշտ էր խողովակները ավելի խորը թաղել, որպեսզի ձմռանը ջուրը չսառչի: Ամեն ինչ պետք է արվի ըստ կանոնադրության, իսկ նրանք դա անում են այնպես, ինչպես իրենց է հարմար», – ասում է նա: Նրա խոսքով, ոչ ոք չի վերահսկում ընկերության կողմից իրականացվող աշխատանքը, ուստի նրանք անում են այնպես, ինչպես ցանկանում են:

2

Բնակիչները նշում են, որ ջրատար խոխովակները ծածկվել են ոչ թե ավազով, այլ քարերով:

«Մենք պահանջում ենք, որպեսզի ընկերությունը կատարի աշխատանքներն այնպես, ինչպես նշված է կանոնադրության մեջ», – ասում է Բագրատ Մկրտչյանը:

Ըստ գյուղացիների, եթե ընկերությունը մոտ ապագայում չշտկի իր սխալները, նրանք պատրաստ են դիմել ծայրահեղ միջոցների:

4

Խորենիա գյուղում քաղաքապետի ներկայացուցիչ Արկադի Ֆիդանյանի խոսքով, ինքը տեղյակ է խնդրի գոյության մասին և հրավիրել է «Խրիզոլիտ» անկախ փորձագիտական կազմակերպությանը՝ ստուգելու իրականացվող աշխատանքները: Ըստ նրա, եթե արված գործը չհամապատասխանի չափանիշներին, ապա ընկերությունը կպատրավորվի շտկել իր թերությունները:

3

Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանի խոսքով, աշխատանքները դեռ ավարտված չեն:

«Հանձնաժողովը կգնա և կստուգի: Եթե ընկերությունը կանոնադրությունից դուրս ինչ-որ բան է արել, մենք կպարտավորեցնենք ուղղել իրենց սխալը: Եթե որոշ տեղերում ֆիզիկապես անհնար է ջրանցքը խորացնել, ապա մենք դա կչափենք և կվճարենք կատարված աշխատանքին համապատասխան: Ինչ վերաբերում է քարերին, ապա աշխատանքներն ավարտելուց հետո դրանք անպայման կհեռացվեն», – մեկնաբանել է նա:

Աղբյուրից դեպի գյուղ կենտրոնական ջրագծի ընդհանուր երկարությունը կազմում է 12 կմ: Խորենիա գյուղի ջրամատակարարման համակարգի անցկացման աշխատանքների համար 2019 թ.-ին տեղական բյուջեից հատկացվել է 500 000 լարի, իսկ մնացած գումարը` 462 928 լարին, արդեն իսկ նախատեսված է 2020 թվականին նախագիծն ավարտելու համար: Նախագծի ընդհանուր գումարը 962 928 լարի է, սակայն, «Ունիվերսալ Ջորջիա 2008» ընկերությունը տենդերը շահել է 899 970 լարիի չափով:

Բրատիսլավ Իգիթխանյան