Վալեի անցակետում բեռնատարներ են կուտակվել: Մոտ 400 թուրքական բեռնատար մեքենա 4-օր շարունակ սպասում է, որպեսզի հատի վրաց-թուրքական սահմանը: Վալեի անցակետում դեպի Թուրքիա գնացող բեռնատարների քանակն աստիճանաբար ավելանում է:

Ինչպես tv9news-ին հայտնել են Թուրքիայի քաղաքացիները, Վալեի անցակետում հերթ է գոյացել, երբ բեռնատար մեքենաները սկսեցին Վրաստան մուտք ոչ թե Կարծախի անցակետով, այլ՝ Վալեի: Նրանք ասել են, որ Ջավախքում ազգությամբ հայերը վնասել են թուրքական մի բեռնատար, Կարծախի սահմանակետում անցկացված ցույցի ժամանակ:

Ջավախքցիները փակել են Վրաստան-Թուրքիա միջպետական ճանապարհը

Ջավախքցիները բացել են վրաց-թուրքական սահման տանող ճանապարհը (Video)

Ըստ վարորդների, նրանք տեղեկություն չունեն այն մասին, թե ինչու չեն հասցնում իրենց աշխատանքը սահմանում աշխատողները: Եկամուտների գործակալությունից «9-րդ ալիքին» խոստացել են պարզել խնդիրը, սակայն հետո չեն պատասխանել նրանց զանգերին: